Պեսկովը հայտնել է Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-ին և 5-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Չորեքշաբթի-հինգշաբթի է երկրորդ փուլը տեղի կունենա։ Բանակցությունները կանցկացվեն Աբու Դաբիում, մենք կարող ենք հաստատել դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հունվարի 23-ին Աբու Դաբիում տեղի էր ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների առաջին փուլը։ Երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 24-ին։ Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո կողմերն ակտիվացրել են շփումները:

Զուգահեռաբար, Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ձևաչափը և եվրոպացի գործընկերների դերը: Հունվարի 28-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինան և Ռուսաստանը 20 կետանոց շրջանակային խաղաղության փաստաթուղթ կստորագրեն Միացյալ Նահանգների հետ առանձին, ընդ որում՝ Եվրամիության երկրները ստորագրման կողմեր չեն դառնա։

Leave a Comment