Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն մտահոգություն է հայտնել Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի վերաբերյալ և ընդգծել է, որ դրա հետևանքները կազդեն նույնիսկ այն պետությունների վրա, որոնք անմիջականորեն ներգրավված չեն հակամարտություններում։

«Ներկայումս կա մտահոգություն Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության վերաբերյալ»,- ասել է Ինդոնեզիայի առաջնորդը՝ 2026 թվականի Կենտրոնական և տարածաշրջանային իշխանությունների ազգային համակարգող նիստում զեկույց ներկայացնելիս։

Նախագահի խոսքով, նույնիսկ չեզոքություն պահպանող երկրները չեն կարողանա խուսափել հնարավոր հակամարտության գլոբալ հետևանքներից, հատկապես, եթե կիրառվի միջուկային զենք։ Նա նշել է, որ միջազգային սցենարները և փորձագիտական ​​​​գնահատականները մատնանշում են նման հետևանքների անդրսահմանային բնույթը՝ սկսած ռադիոակտիվ աղտոտումից մինչև երկարաժամկետ կլիմայական վնաս։

Leave a Comment