Ադրբեջանցի պատգամավորը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների մասին է խոսել

Քաղաքականություն

02.02.2026 | 14:35

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Բաքուն կարող է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև Հայաստանում կայանալիք հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև հունիս։ Ըստ նրա՝ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը պետք է նոր Սահմանադրության մեջ ամրագրի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանգուլիևը նշել է, որ համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսին և պետք է քննարկվի  խորհրդարանում։

Պատգամավորը նաև առաջարկել է վերականգնել երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ Սադարակ-Երևան գիծը, և ընդլայնել տրանսպորտային համագործակցությունը՝ Նախիջևանի զարգացումը արագացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment