Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերի ուղևորություններ պատվիրելիս


Համերգներից, մարզական միջոցառումներից հետո, վատ եղանակային պայմաններում կամ նմանատիպ այլ դեպքերում, երբ ուղևորությունների պահանջարկը զգալիորեն գերազանցում է ազատ վարորդների քանակը, Yandex Go-ի «Ստարտ/էկոնոմ» սակագնի համար կգործի պատվերների բաշխման նոր համակարգ։

Այն կցուցադրի օգտատիրոջ տեղը հերթում՝ օգնելով ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ տրանսպորտային միջոցով ավելի արագ մեկնել։ 

Գործառույթը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում։  

Ծանրաբեռնված ժամերին պատվեր կատարելուց հետո հավելվածում ավտոմատ կերպով օգտատերերի վիրտուալ հերթ կձևավորվի։ Ուղևորությունները կիրականացվեն  ըստ պատվերների հերթականության՝  ով ավելի շուտ է պատվերը կատարել, նա ավելի վաղ կմեկնի։ 

Օգտատերերը կկարողանան իրական ժամանակում հետևել՝ հերթում որ տեղն են զբաղեցնում, ու ինչպես է հերթն առաջ գնում։ Արդյունքում՝ կկարողանան կողմնորոշվել՝ մնալ հերթում և սպասել «Ստարտ/էկոնոմ» սակագնով ուղևորությանը, ամրագրել ուղևորություն այլ սակագնով, թե օգտվել հասարակական տրանսպորտից։

Այն բանի շնորհիվ,  որ օգտատերերի որոշ մասը նախընտրություն կտա  ուղևորության այլ տարբերակների, «Ստարտ/էկոնոմ» սակագնի պահանջարկը կարող է նվազել, իսկ առկա վարորդների թիվը՝ աճել։ Արդյունքում՝ ուղևորությունների գները  նույնպես աստիճանաբար կարող են նվազել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

165 դիտում

Leave a Comment