ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ԱԺ մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, արդյոք Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են հարևան Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն ռազմական սպառնալիքներ է հնչեցնում Իրանի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգամ սպառնացել է ոչնչացնել Իրանը։ […]