Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել օգնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի լիցքաթափմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը, պահպանում է կապերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ և, որքան հնարավոր է, պահպանում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի շուրջ լարվածության թուլացմանը», – լրագրողներին ասել է Պեսկովը։