Պատմության մեջ նման բան չի եղել․ իշխանությունը փորձում է խափանել Մայր Աթոռի գործունեությունը

Իշխանությունն անում է ամեն բան, որ խափանի ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես նաև՝ Մայր Աթոռի գործունեությունը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հունվարի 31-ին ՔԿ-ի կողմից բարձրաստիճան հոգևորականների և քահանայի նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելուն:

«Եպիսկոպոսաց ժողովը ցանկանում են խափանել, քանի որ մտավախություն ունեն՝ ի վնաս իրենց որոշում կկայացվի, օրինակ՝ Եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած եպիսկոպոսներին կարող են կարգալույծ անել, ինչն իշխանությունը չի ուզում թույլ տալ»:

Անդրադառնալով ընդհանուր իրավիճակին՝ քահանան նշեց, որ այն շատ ցավալի է, դրական միտում չկա և որ պատմությունը նման բան չէր տեսել:

«Եկեղեցու հանդեպ այս իշխանության արածը պատմությունը չի տեսել: Կարծում եմ՝ ժողովրդի կողմնորոշման, ազգային գիտակցության, հոգևոր մտածողության հարցում լուրջ աշխատանք պետք է տարվի, բացթողումները շատ են: Եկեղեցին ևս շատ անելիքներ ունի, իր հավատացյալների հետ պիտի հոգևոր-դաստիարակչական, ավետարանական աշխատանք կատարի»:

Հասմիկ Կիրակոսյան

—00—ԼԱ

 

 

Leave a Comment