Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և «Հայաստանի պատմության» հեղինակի

https://arm.sputniknews.ru/20260202/datarany-merzhel-e-shahramanjani-hajcn-ynddem-kgmsn-i-ev-hajastani-patmutjan-heghinaki-98309757.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73788346_102:0:1522:1065_1920x0_80_0_0_362706fa4ff030e483350a72e4662ed8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել շահրամանյան, արցախ, դասագիրք, դատարան

սամվել շահրամանյան, արցախ, դասագիրք, դատարան

Բաժանորդագրվել

Հայցը ներկայացվել է «Հայաստանի պամտություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում Սամվել Շահրամանյանի վերաբերյալ առկա տեղեկությունը հերքելու առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։

Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։

Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a Comment