Իրանի սահմանն ապօրինի հատելու համար ՀՀ-ում 7 բանգլադեշցու են կալանավորել․ ՔԿ

Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են ապօրինի հատել Հայաստան-Իրան պետական սահմանը, սակայն ԱԱԾ-ն ձերբակալել է նրանց, հայտնել են Armenia Today-ի աղբյուրները։

Քննչական կոմիտեից Armenia Today-ին հաստատեցին, որ ՔՕ 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ 7 անձ կալանավորվել է:

ՔԿ-ն չի նշել, թե արդյոք կան գործին առնչվող այլ անձինք։ 7 արտասահմանցու՝ Իրան գնալու ցանկության պատճառները գերատեսչությունից չեն հստակեցվել։

Leave a Comment