Aurora News | Ուսումնական հաստատությունների վերաբերյալ 195 դիմում-բողոք, որոնցից 159-ը վերաբերում է դպրոցներին

2025 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմին է ստացվել ուսումնական հաստատությունների վերաբերյալ 195 դիմում-բողոք, որոնցից 159-ը վերաբերում է դպրոցներին։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտնել է տեսչության ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։

Նրա խոսքով՝ ստացված բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, ևս 64-ի մասով քաղաքացիներին տրվել են պարզաբանումներ, իսկ մի մասը դեռ ընթացքի մեջ է։

Մատիկյանը նշել է, որ ծնողների մտահոգությունները հիմնականում վերաբերում են դպրոցներում բռնության, բուլինգի դեպքերին և դրամահավաքին։

«Վերահասցեագրվածների մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,- ասել է նա։

Արձագանքելով հարցին, թե ինչու են նման դեպքերն ավելացել, Վաղարշակ Մատիկյանը նշել է, որ դա պայմանավորված է մարդկանց իրազեկվածության բարձրացմամբ։

Leave a Comment