Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ

Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ: 

Նույնքան գումար էր հատկացվել նաև 2025 թվականին, 2024-ին այդ գումարի չափը կազմել էր 603 մլն դրամ, 2023-ին՝ 542 մլն դրամ: 

Նշենք, որ այս գումարով ընդամենը շենք-շինությունների սպասարկում է տեղի ունենում: Կառավարական առանձնատներում են բնակվում Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը և մի քանի այլ պաշտոնյաներ՝ իրենց ընտանիքներով:

Leave a Comment