Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան

Քաղաքականություն

02.02.2026 | 12:42

Ուկրաինայի Չերկասիի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը հայտնել է փետրվարի լույս 2-ի գիշերը Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակման մասին, գրում է Current time-ը։

Ըստ նրա՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են գրանցվել մի քանի վայրերում, այդ թվում՝ Չերկասիում։ Նախնական տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ Ռուսաստանը կրկին հարվածել է Տերնովկային։ Փետրվարի 1-ին Տերնովկայում ավտոբուսին ԱԹՍ-ի հարվածից 12 հանքափոր է զոհվել։ Գիշերային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական շենքում և օժանդակ կառույցում։ Սինելնիկովսկի շրջանում վնասվել են երկու մասնավոր տներ և օժանդակ շինություն, իսկ Նիկոպոլի շրջանում՝ էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսական ուժերը նաև հարվածել են Խերսոնի Դնեպրոպետրովսկի շրջանի բնակելի թաղամասերին։ Խերսոն քաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ վիրավորվել է երկու մարդ՝ 79-ամյա կին և 75-ամյա տղամարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment