Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին

Քաղաքականություն

02.02.2026 | 12:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է գործարքի հասնել Իրանի հետ՝ նույնիսկ այն դեպքում, երբ լարվածությունը սրվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նախազգուշացումից հետո, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի «տարածաշրջանային պատերազմի», գրում է The Independent-ը։

«Մենք պատերազմ սկսողը չենք և չենք ուզում որևէ երկրի վրա հարձակվել։ Սակայն եթե Ամերիկան ​​հարձակվի կամ վնասի Իրանին, իրանական ազգն ուժեղ հարված կհասցնի, և Ամերիկայի կողմից սկսված ցանկացած պատերազմ կտարածվի ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Մինչ երկու կողմերն էլ ազդանշան են փոխանցել, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները, ԱՄՆ նախագահը դեռևս հրաժարվել է ասել՝ արդյո՞ք Իրանի դեմ ուժի կիրառման վերաբերյալ «վերջնական որոշումը» կայացրել է։ Նա բազմիցս սպառնացել է ռազմական միջամտությամբ՝ կոչ անելով Թեհրանին դադարեցնել ցուցարարների սպանությունները և համաձայնել միջուկային զենքից զերծ համաձայնագրի։

«Հուսով եմ, որ մենք կկնքենք համաձայնագիր։ Եթե մենք կնքենք համաձայնագիր, դա լավ է։ Եթե չկնքենք, կտեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment