ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Վենեսուելայի, Կանադայի և Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորության մասին, հայտնել է The Washington Post-ը։
«Ես երբեք չեմ պլանավորել Գրենլանդիան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ, որ Կանադան լինի 51-րդ նահանգը։ Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը։ Վենեսուելան էլ կարող է լինել 53-րդը»,- ասել է ԱՄՆ նախագահը հունվարի 30-ին Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հումորով ակնարկել է, որ գուցե ստիպված լինի ընդմիջում վերցնել իր ելույթից՝ անձամբ վերահսկելու ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի ներխուժումը։ «Մենք չենք ներխուժելու Գրենլանդիա։ Մենք դա կհամաձայնեցնենք»,- հավելել է նա։
Ավելի ուշ նա լրագրողներին հավաստիացրել է, որ իր ասածների մեծ մասը կատակ էր։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հասնել Գրենլանդիայի միացմանը ԱՄՆ-ին՝ դա համարելով ազգային անվտանգության համար կարևոր։ Միևնույն ժամանակ, Գրենլանդիան վերահսկող Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում զիջել կղզին։
Գրենլանդիայի իշխանությունները, իրենց հերթին, վստահեցրել են, որ ԱՄՆ-ի մաս դառնալու տարբերակն իրենց չի հետաքրքրում։
