ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը, թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Ավագյանը, թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

75 դիտում

Leave a Comment