ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան չի նշանակվել, ֆինանսավորում էլ դեռ չկա. abcmedia

ԱՄՆ Կառավարությունը չի հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բյուջեն, դեսպան էլ դեռ չի նշանակվել։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը հունվարի 16-ից զբաղեցնում է փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Նա Հայաստանում է 2024 թվականից։ Այս մասին հայտնում է abcmedia.am-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների․ տեղեկացրել էր Associated Press-ը՝ Պետքարտուղարության անանուն աղբյուրներին հղումով։

29 դիվանագետի տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարին։ Նրանք նշանակվել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Ամենամեծ թվով հետկանչները գրանցվել են Աֆրիկայում (13 երկիր), ինչպես նաև՝

  • Ասիայում՝ 6 երկիր (այդ թվում՝ Վիետնամ, Ֆիլիպիններ),
  • Մերձավոր Արևելքում՝ Ալժիր և Եգիպտոս։

Կադրային փոփոխությունները վերաբերում են նաև ԱՄՆ դեսպանատներին Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում։ Դիվանագետները պարտավոր են վերադառնալ Վաշինգտոն։

Leave a Comment