Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո

Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո

Եվրոպան իր շահերը պաշտպանելու համար կարիք ունի Ռուսաստանի հետ անմիջական կապի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս մասին հայտարարել է Liberation-ին տված հարցազրույցում։

Արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության 100%-ը գալիս է Եվրոպայից, սակայն Փարիզը երբեք չի բացառել Ռուսաստանի հետ երկխոսությունը։

«Եվրոպացիները, որոնք ներկայումս Ուկրաինայի հիմնական ֆինանսական և ռազմական հովանավորներն են, պետք է ունենան իրենց շահերը պաշտպանելու միջոց՝ առանց պատասխանատվությունը որևէ մեկին վերագրելու», – ասել է Բարոն։

Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ Ֆրանսիայի դիտարկումների համաձայն, Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ցուցաբերում խաղաղության ուղղությամբ շարժվելու իրական նշաններ։ Սա հատկապես հաստատվում է Ռուսաստանի կողմից վերջերս ուկրաինացի խաղաղ բնակիչների գնդակոծությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment