Երգչուհի Շերն արժանացել է «Գրեմմի» պատվավոր մրցանակի

Միջոցառման ընթացքում դահլիճում հիասթափության ալիք է բարձրացել, երբ Ակադեմիայի նախագահ Հարվի Մեյսոն կրտսերը հայտարարել է, որ երգչուհին անձամբ ներկա չէ երեկոյին

Երգչուհի Շերն արժանացել է «Գրեմմի» պատվավոր մրցանակի


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է որպես Շեր, արժանացել է Գրեմմի պատվավոր՝ «Կյանքի ընթացքում ունեցած մեծագույն ավանդի համար» (Lifetime Achievement Award) մրցանակին, գրում է The Associated Press-ը։


Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ «Grammys Special Merit Awards» միջոցառման շրջանակում։ 


Միջոցառման ընթացքում դահլիճում հիասթափության ալիք է բարձրացել, երբ Ակադեմիայի նախագահ Հարվի Մեյսոն կրտսերը հայտարարել է, որ երգչուհին անձամբ ներկա չէ երեկոյին։ 


Այնուամենայնիվ, Շերը ներկաներին ողջունել է տեսաուղերձով։ 


«Միակ բանը, որ ես երբևէ ցանկացել եմ լինել, երգչուհի դառնալն էր։ Երբ չորս տարեկան էի, տանը մերկ վազվզում էի և երգում մազերի սանրով։ Այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել», — նշել է երգչուհին։


Leave a Comment