Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է Մասիսի տարածաշրջանի եկեղեցասեր երիտասարդներին։
«Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուժը, էներգիան և արագությունը կարող են վերածվել արժեք ստեղծելու, բարիք արարելու զորության։ Կրթության նպատակը առաքինի մարդ կերտելն է՝ արժեք ստեղծող, բարիք գործող և Սուրբ Սարգսի օրինակով՝ Քրիստոսին վկայող»:
