«Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու ուղղությամբ»․ Ժիրայր Անանյան

«Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու ուղղությամբ»․ Ժիրայր Անանյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

«Ներկայում Հայաստանի կառավարությունն ԱՀԿ-ի հետ համատեղ աշխատանքներ է տանում Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու ուղղությամբ՝ համերաշխություն հայտնելով մարդասիրական ճգնաժամի առջև կանգնածներին»,- մասնավորապես նշել է նա։

Leave a Comment