Ըստ Global Social Progress Index 2026-ի տվյալների Հայաստանն ամրապնդում է դիրքերը բազային ցուցանիշներով ՝ կրթության, առողջապահության հասանելիության և բազային ենթակառուցվածքների առումով։
Միևնույն ժամանակ, վարկանիշն արձանագրում է կառուցվածքային ճեղքվածք, քանի որ տնտեսական աճն ավելի արագ է վերածվում մակրոցուցանիշների, քան մարդկանց համար իրական հնարավորությունների։
Ըստ աղբյուրի որակյալ զբաղվածության, նորարարության և սոցիալական շարժունակության հասանելիությունը մնում է սահմանափակ, ինչի բարձրացնում է «առանց զարգացման աճի» ռիսկը։
Նշենք, որ Social Progress Index-ը գնահատում է ոչ թե տնտեսությունը, այլ կյանքի որակը և ինստիտուցիոնալ միջավայրը, հիմնական կարիքները, բարեկեցության հիմքերը և ինքնաիրացման հնարավորությունները՝ անկախ եկամտի մակարդակից:

