Հնդկաստանը նոր բյուջեով գումար չի հատկացրել Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար

https://arm.sputniknews.ru/20260202/hndkastany-nvor-bjujevov-gumar-chi-hatkacrel-irani-chabahar-navahangsti-zargacman-hamar-98303588.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_95:0:595:375_1920x0_80_0_0_4f8e9a2a9364a8ed741c3a925e9aa356.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հնդկաստան, չաբահար , ամն, նավահանգիստ, բանակցություն

հնդկաստան, չաբահար , ամն, նավահանգիստ, բանակցություն

Բաժանորդագրվել

Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի` 2026-2027 ֆինանսական տարվա (2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը) նոր բյուջեն, որը երեկ ներկայացրել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը, միջոցներ չի նախատեսում Իրանի «Չաբահար» նավահանգստի զարգացման համար։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս որոշումը կայացվել է` չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին Հնդկաստանը 10-ամյա պայմանագիր է կնքել «Չաբահարում» Շահիդ Բեհեշթի նավամատույցի շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանը նավահանգստի զարգացման խոշոր գործընկերն է։ Այս նավահանգիստը երկար ժամանակ դիտարկվում էր որպես տարածաշրջանային առևտրի և Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ ռազմավարական փոխգործակցության առանցքային տարր՝ Պակիստանի շրջանցմամբ։ 2024-2025 թվականներին Հնդկաստանն այս նախագծի համար ավելի քան 43 մլն դոլար է հատկացրել։

Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն Հնդկաստանին վեցամսյա բացառություն տվեց «Չաբահար» նավահանգստի նախագծին մասնակցելու համար։ Այս բացառության ժամկետը լրանում է ապրիլի 26-ին։

Անցյալ ամիս Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարեց, որ Հնդկաստանը «Չաբահարի» հարցով բանակցում է ԱՄՆ-ի հետ։

Այդ ընթացքում լուր տարածվեց, որ Նյու Դելին վերանայում է հնարավոր տարբերակները այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է Թեհրանի հետ գործարքներ իրականացնող երկրների համար լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել։

«Չաբահարը» գտնվում է Օմանի ծոցի ափին և Իրանի առաջին խորջրյա նավահանգիստն է, որը համաշխարհային ծովային առևտրային ուղիներ մուտք գործելու հնարավորություն է տալիս երկրին։ Հնդկաստանի համար նավահանգիստը կարևոր երթուղի է առաջարկում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար՝ շրջանցելով Պակիստանը, որը Հնդկաստանին թույլ չի տալիս անցնել իր ցամաքային ճանապարհով։

Հայաստանը կարող է միանալ «Մերձավորարևելյան միջանցք» հավակնոտ նախագծին. հնդիկ փորձագետ

Leave a Comment