ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը՝ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025-ի նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։ Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, […]