Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի» մրցանակաբաշխությանն»-ի արժանացել է «Կյանքի նվաճումների համար» մրցանակին (Grammy Lifetime Achievement Award)՝ երաժշտական ոլորտում ունեցած երկարամյա և նշանակալի ավանդի համար, հայտնում է Harpersbazaar-ը։
«Գրեմմի մրցանակաբաշխության» 68-րդ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսում։
Շերին դիմավորել են բուռն ծափահարություններով, սակայն երգչուհին նախ խնդրել է հանդիսատեսին նստել, ապա սկսել իր խոսքը։ Ելույթում նա կոչ է արել երբեք չհրաժարվել սեփական երազանքներից՝ ընդգծելով, որ նույնիսկ եթե դրանք անմիջապես չեն իրականանում, ժամանակի ընթացքում անպայման իրականություն են դառնում։
Շնորհակալական ելույթում Շերը նշել է, որ դեռ հինգ տարեկանում գիտեր՝ ինչ է ցանկանում դառնալ, ապա անդրադարձել է իր տասնամյակներ տևած կարիերայի կարևոր փուլերին։
1962 թվականին հիմնված այս մրցանակը շնորհվում է այն կատարողներին, ովքեր իրենց կյանքի ընթացքում ձայնագրությունների ոլորտում ունեցել են բացառիկ ստեղծագործական ներդրում։ Սա Շերի երկրորդ «Գրեմմին» է։ 2000 թվականին նրա «Believe» երգն արժանացել էր «Լավագույն պարային ձայնագրություն» մրցանակին։ Առաջին անգամ նա «Գրեմմիի» առաջադրման էր արժանացել դեռ 1966 թվականին՝ որպես Sonny & Cher դուետի անդամ։ Ընդհանուր առմամբ Շերը ստացել է «Գրեմմիի» յոթ մրցանակ։
