
Ռազմական թիրախ չի եղել, միայն աշխատասեր տղամարդիկ էին, որոնք աշխատանքից հետո վերադառնում էին տուն՝ իրենց ընտանիքների մոտ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան՝ մեկնաբանելով Դնեպրոպետրովսկի մարզում հանքագործներին տեղափոխող ավտոբուսի վրա ռուսական հարվածը, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։
«Սա իսկապես սարսափելի է։ Ռուսաստանը հերթական անգամ ապացուցում է ահաբեկչական պետության իր կարգավիճակը։ Այս և այլ հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն»,- գրել է նա։
РБК-Украина-ի հաղորդմամբ փետրվարի 1-ին ռուսներն անօդաչու թռչող սարքով հարձակվել են ավտոբուսի վրա, որի հետևանքով 16 մարդ զոհվել է, նույնքանը՝ վիրավորվել։


