ԶՈւ Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցին հսկում է ՌՈ մեքենան․ Ըստ ՊՆ-ի՝ բնականոն ծառայություն է

ԶՈւ Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցին հսկում է ՌՈ մեքենան․ Ըստ ՊՆ-ի՝ բնականոն ծառայություն է

31 հունվարի 2026 – 15:17 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առավոտից Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքը հսկվում է Ռազմական ոստիկանության մեքենան։

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան։

Հիշեցնենք,որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը մեկնաբանել է եկեղեցու մոտ Ռազմական ոստիկանության մեքենայի ներկայությունը՝ նշելով, որ տարածքում տեղակայված են մի քանի զորամասեր և կատարվում է բնականոն ծառայություն։

«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Զինված ուժերում լուծարվում է հոգևոր առաջնորդությունը։

Leave a Comment