Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փետրվարի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment