Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 2-ին – Armenia Today

Փետրվարի 2-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 3-5, երեկոյան՝ 2-4 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան։

Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 7-11 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-5 աստիճան։ Արմավիրում սպասվում է 4-7 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-4 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 2-6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 12 աստիճան։

Leave a Comment