2025 թվականին Վրաստան է ներմուծվել 7 մլն 723.000 դոլար արժողությամբ 729 տոննա բնական գինի։ Ըստ aliq.ge-ի՝ այս մասին հայտնել է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Հատկանշական է, որ 2024 թվականի համեմատ ներմուծվող գինու արժեքն աճել է 3,9%-ով։ Մասնավորապես, 2024 թվականին ներմուծվել էր 7 մլն 433.000 դոլար արժողությամբ 800 տոննա գինի։
Անցյալ տարի ամենամեծ արժողությամբ գինու ներմուծումն իրականացվել է Ֆրանսիայից։
Ավելի կոնկրետ, 2025 թվականին գինու ներմուծման 5 ամենագլխավոր երկրներն են.
- Ֆրանսիա- 3,19 մլն դոլար արժողությամբ 122 տոննա
- Իտալիա- 2,98 մլն դոլար արժողությամբ 394 տոննա
- Իսպանիա- 340 հազար դոլար արժողությամբ 70 տոննա
- ԱՄՆ- 210 հազար դոլար արժողությամբ 600 լիտր
- Նիդերլանդներ- 197 հազար դոլար արժողությամբ 8 տոննա։
Գների առումով 2024 թվականին 1 լիտրի միջին ներմուծման գինը (առանց հարկերի) կազմել է 9,3 դոլար, իսկ 2025 թվականին գինը բարձրացել է մինչև 10,6 դոլար։