Սեր գործածել

Սեր գործածել

01.02.2026 | 21:59

Հսկի՛ր մեզ վրա և պաշտպանի՛ր մեզ:

Սիրո պակասը փակում է ճանապարհը:

Պետք է բոլորին սիրեք.

նրանց, ովքեր հոգնեցնում ու նեղացնում են ձեզ և նրանց, ովքեր սիրում են ձեզ:

Սե՛ր գործադրեք:

Ա՛յս է Իմ թելադրանքը և մեծագույն դասը:

Դուք ունեք ամենամե՛ծ ՈՒսուցիչը:

Պիտի սիրե՛ք. այլապես ինչպե՞ս կարող եք բնակվել Իմ մեջ, որտեղ տեղ չունի առանց սիրո մարդը:

Չկա սահման Իմ զորությանը: Արե՛ք ձեր կարողացածը և մնացյալը Ի՛նձ թողեք:

Խաղաղությունը և վստահությունը կգա՛ն անպատճառ:

Մի’ վախեցեք, Ես ձեզ պաշտպանող Փաստաբա՛նն եմ, ձե՛ր Միջնորդը:

Մեկնաբանություններ

Leave a Comment