Վրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել



Միջազգային


Աջարիայի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մ.Ա.-ին, ծնված 1999 թվականին, մեղադրելով նրան առանձնապես խոշոր քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման, ինչպես նաև դրանց ապօրինի իրացմանը նպաստելու մեջ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։


Անձնական խուզարկության և քննչական փորձի շրջանակում իրավապահները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր քանակությամբ «Մեթադոն» թմրամիջոց, որը պատրաստված էր վաճառքի համար։


Ձերբակալվածի բնակարանում հայտնաբերվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։


Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 19-260-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։





Leave a Comment