Aurora News | Պենտագոնը լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է տրամադրում Իսրայելին

Պենտագոնը լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է տրամադրում՝ Իսրայելին, ԱՄՆ արաբ դաշնակիցներին և ամերիկյան զորքերին Իրանի հարձակման դեպքում պաշտպանելու համար, հաղորդում է Wall Street Journal-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևում է հետախուզական տվյալներին ԱՄՆ գործողությունների լույսի ներքո և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշելով, որ երկրի արձագանքը հարձակմանը ցնցող կլինի։

«Պենտագոնը լրացուցիչ ՀՕՊ միջոցներ է տեղակայում՝ Իսրայելին, նրա արաբ դաշնակիցներին և ամերիկյան զորքերին ավելի լավ պաշտպանելու համար Իրանի պատասխան հարվածի դեպքում», – նշվում է հրատարակության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան և հույս էր հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը կհամաձայնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։

Leave a Comment