Aurora News | Իտալիան դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը

Կիևը չպետք է ընդունվի ԵՄ մինչև Բալկանյան երկրների անդամակցությունը, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի անդամակցությանը, բայց Բալկանները մեզ համար առաջնահերթ են։ Մենք պարտավորություններ ենք ստանձնել դրանց նկատմամբ, և դրանք մեր առաջնահերթությունն են», – ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի և Ավստրիայի կանցլերները նախկինում դեմ էին Ուկրաինայի արագացված անդամակցությանը։

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Զելենսկին Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում կոշտ քննադատեց Եվրոպային։

Leave a Comment