Հացահատիկի հերթական խմբաքանակն է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել – CIVILNET

Հացահատիկի հերթական խմբաքանակն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ 1746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկն այսօր է ուղարկվել Հայաստան։ Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը մեկնարկել է 2025-ի նոյեմբերի 6-ին, երբ ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնով, այս երթուղով հասավ հանրապետություն։ 2026-ի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել արդեն 285 վագոն հացահատիկ, որի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 19,900 տոննա։ Բացի ռուսական մատակարարումներից, այս նույն ճանապարհով Հայաստան է ներկրվել նաև ղազախական հացահատիկի զգալի խմբաքանակ։ Հացահատիկից բացի, 2025-ի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է նաև Ադրբեջանից Հայաստան վառելիքի […]

Leave a Comment