Երևանում տեղի կունենա ԿարդաLove հինգերորդ փառատոնը – Armenia Today

Երևանում փետրվարի 14-15-ին կանցկացվի գրքի և կրթության ԿարդաLove հինգերորդ փառատոնը։

Փառատոնի շրջանակում նախատեսված են կրթական ցուցահանդես, գրքերի մեծածավալ ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև գրական, կրթական և մշակութային միջոցառումներ։ Կազմակերպիչների խոսքերով՝ ծրագիրը ներառում է առաջարկներ տարբեր տարիքային խմբերի համար՝ նախադպրոցականներից մինչև մեծահասակներ։

«Կրթությունը չունի վաղեմության ժամկետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Կրթական ցուցահանդեսին կմասնակցեն մանկապարտեզներ և զարգացման կենտրոններ, դպրոցներ, քոլեջներ և համալսարաններ, լեզվական ու թրեյնինգային կենտրոններ, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ։

Այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել հայկական հրատարակիչների գրքեր՝ մինչև 50% զեղչով, մասնակցել բեսթսելլերների շնորհանդեսների, գրական հանդիպումների և քննարկումների, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի ու մրցույթների։

Փառատոնը կանցկացվի Elite Plaza բիզնես կենտրոնում։ Բաց է նաև գրանցումը կրթական ցուցահանդեսին՝ տաղավարով մասնակցելու համար։

Leave a Comment