Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով:

Leave a Comment