ՌԴ-ի հետ բանակցությունները հետաձգվում են. Զելենսկի

https://arm.sputniknews.ru/20260201/rd-i-het-banakcutjunnery-hetadzgvum-en-zelenski-98291451.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98289960_78:0:2809:2048_1920x0_80_0_0_ed8c288e9b087238bbbd8603a2d4c5d2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, բանակցային գործընթաց, ամն

վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, բանակցային գործընթաց, ամն

Բաժանորդագրվել

Նախօրեին Մայամիում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչները՝ Դմիտրիևը և Ուիտկոֆը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը սպասվում է փետրվարի 1-ին: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կլինեն երկկողմ, սակայն ԱՄՆ-ն կարող է միանալ:

«Մեր բանակցային թիմը հենց նոր զեկույց ներկայացրեց։ Որոշվել են հետևյալ եռակողմ հանդիպումների ժամկետները՝ փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում: Ուկրաինան պատրաստ է առարկայական զրույցի», – գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Իր հերթին Reuters գործակալությունը ենթադրում է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, որոնք նախատեսված են փետրվարի 1-ին, կարող են չկայանալ:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը համարել էր խաղաղ կարգավորման ողջ ծրագրի կարևոր բաղկացուցիչ մաս:

Leave a Comment