Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեհաստանը և Բալթյան երկրները զբաղեցնում են «ռուսաֆոբների ճամբարի» առաջին շարքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում: 

Զարուբինը խնդրել է Պեսկովին մեկնաբանել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցեիի վերջերս արված հայտարարությունը, որ Ստալինն է «սանձազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմը»:

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Լեհաստանի ղեկավարությունն ունի պատմության իր մեկնաբանությունը, ինչը գաղտնիք չէ Ռուսաստանի համար:

«Բալթյան երկրներն ու լեհերը, հավանաբար, ռուսաֆոբների ճամբարի առաջին շարքերում են», – հավելել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Լեհաստանի ղեկավարության անդամների շրջանում արմատավորվել է ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելությունը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment