ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Վաշինգտոնում կառուցել հսկայական հաղթակամար՝ «աշխարհի ամենամեծ ու ամենահզոր ազգի համար»։ Այս գաղափարը նա ներկայացրել է լրագրողներին, որպես օրինակ առաջարկելով Փարիզի Հաղթակամարը, սակայն նշել է, որ ցանկանում է՝ ամերիկյանը լինի ավելի մեծ։
Ինչպես գրում է Washington Post-ը, նոր կառույցի բարձրությունը կարող է կազմել մոտ 76 մետր։ Համեմատության համար՝ Փարիզի հաղթակամարը, որն ավարտվել է 1836 թվականին, ունի 50 մետր բարձրություն։
Սա Թրամփի առաջին փորձը չէ փոխելու ԱՄՆ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը․ Սպիտակ տան տարածքում արդեն կառուցվում է շքեղ պարահանդեսային սրահ։ Ամերիկյան մեդիայում նախագիծն արդեն անվանել են «Arc de Trump»։
