Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակչում

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կիսվել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչից ունեցած սպասելիքներով։

Այսօր՝ փետրվարի 1-ին, «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տիտղոսը կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Կառլոս Ալկարասը։

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հայ կիսապաշտպանը պատասխանել է հարցին, թե ում է աջակցելու վճռորոշ խաղում:

«Երկրպագելու եմ Նովակ Ջոկովիչին։ Ինչո՞ւ պետք է հենց նա հաղթի. որովհետև նա լեգենդ է։ Ես պարզապես նրա երկրպագուն եմ»,- ասել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 12:30-ին։

Armsport.am

Leave a Comment