ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է, որ ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։
«Միացյալ նահանգներ այցիս շրջանակներում, Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի գործակցությամբ կարևոր հանդիպում եմ ունեցել կոնգրեսականներ Ջուդի Չուի և Լաուրա Ֆրիդմանի հետ։
Հիմնականում երկու կարևոր շեշտադրումների շուրջ է եղել մեր քննարկումը և ամերիկյան կողմի հնարավոր աջակցությունը․ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարց և Հայ Առաքաելական եկեղեցու դեմ հարձակումներ։
Հանդիպումները շահեկան էին և առարկայական․․․»։