Սա Հայաստանն է, էստեղ կանայք՝ մայրերը, քույրերը, դուստրերը կամ ուղղակի պարզապես կանայք մեր հարգանքի ու հիացմունքի առարկան են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Անկախ նրանից թե ինչքան փող ունես բանկային հաշվիդ, մեր Հայաստանի կանայք քո համար ինքնահաստատվելու առարկա չեն կարող լինել։ Թե չէ պետության համին զուգահեռ գուցե Հայաստանի կանանց և զուգահեռ Հայաստանի կանանց գնահատող տղամարդկանց զայրույթի համը զգաս։ Մի տղա դաստիարակելն ի՞նչ է, որ էս աստիճանի ձախողել ես, Սամվել։ Ամոթ է»,- գրել է նա։