Իսրայելը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո փորձնական հիմունքներով վերաբացել է Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահի սահմանային անցակետը՝ անվտանգության ստուգումները փորձարկելու նպատակով, հայտնում է AlJazeera-ն: Գազայի լրատվական գրասենյակի տնօրեն Իսմայիլ ալ-Թավաբթան հայտնել է, որ մոտ 22,000 վիրավոր և հիվանդ մարդիկ արտերկրում բուժվելու «խիստ կարիք» ունեն, իսկ պատերազմի ընթացքում Գազան լքած մոտ 80,000 պաղեստինցիներ ձգտում են վերադառնալ։ Սահմանի վերաբացումը տեղի է ունեցել հոկտեմբերյան «հրադադարի» հաստատումից ի վեր ամենաարյունալի օրերից մեկի ֆոնին, երբ Գազայի հյուսիսում և հարավում իսրայելական օդային հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 31 պաղեստինցի, այդ թվում՝ վեց երեխա։ «Հրադադարի» սկզբից ի վեր իսրայելական ուժերը սպանել են առնվազն 509 պաղեստինցու և […]