«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում

Հասարակություն

01.02.2026 | 14:23

Վարդենյաց լեռնանցք (Մարտունու տարածաշրջան)․ ճանապարհները սպասարկող ընկերությունները ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայությունների հետ համագործակցաբար շուրջօրյա աշխատանքներ են կատարում եղանակային բարդագույն պայմաններում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Վայքի, Աշոցքի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment