Թուրքիայում՝ Դոշեմեալթի շրջանում, ուղևորատար ավտոբուսը բախվել է արգելապատնեշներին և շրջվել։
Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը հայտնել է, որ վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, իսկ 26-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Վիրավորները տեղափոխվել են շրջակա տարածքի հիվանդանոցներ։
Նահանգապետը նշել է, որ վթարի պատճառը կպարզվի տեխնիկական հետաքննության արդյունքում. «Հողը խոնավ էր, տարածքում նաև մառախուղ էր։ Սա արագ վարելու տեղ չէ, բայց, կարծես, ավտոբուսը արագ էր վարում»։
