Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Tasnim-ը: Զգուշացումը հնչել է տարբեր ոլորտների հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի Իրան պատմական վերադարձի տարեդարձի և Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակին նվիրված տասնօրյա լուսաբացի (Ֆաջր տասնամյակ) տոնակատարությունների մեկնարկի կապակցությամբ։ «Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, դա կլինի տարածաշրջանային պատերազմ», – հայտարարել է Խամենեին։ *** Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը […]