Մոտ ապագայում Գեղարքունիքում սահմանազատում կլինի և ադրբեջանցիները դուրս կգան, Մրգաշատում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագից առաջ, լրագրողներին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Մելքոնյանը։
«Վստահ երաշխավորում եմ խաղաղության համար։ Այդ տեղերից ադրբեջանցիները դուրս են գալու, երբ սահմանազատումը տեղափոխվի մեր տարածաշրջան»,- նշել է Մելքոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայացել էր 2025-ի նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում: Քննարկվել էին կազմակերպչական և տեխնիկական հարցեր:
Կարդացեք նաև՝
ԶԼՄ-ն հայտնել է Սոթքի հանքում հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքներ իրականացնելու մասին
