ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե պատերազմ սկսի, այս անգամ այն կլինի տարածաշրջանային պատերազմ. ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ-ի վերջին սպառնալիքներին, նշել է. «Թրամփը անընդհատ պնդում է, թե նավ ենք բերել և այլն… Իրանի ժողովրդին այսպիսի բաներով չի կարելի վախեցնել։ Իրանի ժողովուրդը նման սպառնալիքներից ազդեցության տակ չի ընկնում»։ «Մենք սկսողը չենք և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց Իրանի ժողովուրդը նրա դեմ, ով հարձակվի ու վնաս պատճառի, ուժգին պատասխան կտա»։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ պատերազմը կլինի տարածաշրջանային»,- հայտնել է Խամենեին։
