Aurora News | Որոշեցի վերադառնալ և նորից պայքարել․ Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակը տարավ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո իր առաջին հաղթանակը տարավ խառը մենամարտերում:

Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյան մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի և հաղթանակ տարավ:

«Ինձ այս հաղթանակը բարդ տրվեց, քանի որ ես երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, ոչինչ չէի անում, մարզում էի երեխաներին: Որոշեցի վերադառնալ և նորից պայքարել»,- հաղթանակից հետո ասել է Հարությունյանը:

Leave a Comment