Երևանում կկայանա Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան

Փետրվարի 5-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, տեղի կունենա ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի մարզական դրաման պատմում է Սիմոնյանի մարզչական գործունեության այն շրջանի մասին, երբ նրա ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը հասավ խորհրդային ֆուտբոլի պատմության ամենաբարձր արդյունքներին՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և երկրի գավաթակիր։

Ֆիլմում Սիմոնյանի կերպարը մարմնավորում է Եգոր Բերոևը։ Դերերում հանդես են գալիս նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենևը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլ դերասաններ։

Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ կյանքի 100-րդ տարում։ Անցած տարվա հոկտեմբերի 12-ին նա նշել էր իր 99-ամյակը, որից երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել էր Աշխատանքի հերոսի կոչում՝ հայրենական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Կարդացեք նաև՝ 

ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելուն․ ԶԼՄ

Leave a Comment